Ներքին 1 տարի առաջ - 19:52 23-12-2024

Առանց մրցույթի 8,5 միլիոն դոլարի պետական պայմանագրեր ստացած ընկերությունը կապված է Կենտրոնի թաղապետի հետ

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Factory Production» ՍՊԸ-ն, որը 2018-ից ի վեր ստացել է 3,279,535,075 դրամ կամ 8,5 միլիոն դոլարի պետական պայմանագրեր գրեթե ամբողջությամբ՝ առանց մրցույթի ուղղակի գնումներով, սերտորեն կապված է Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերոջ և Կենտրոն Թաղապետ Պետրոս Պետոյանի հետ.

Մինչ թաղապետ դառնալը նա իր մարքեթինգային բիզնեսը որպես հավատարմագրային կառավարման հանձնեց «Factory Production»-ին, որը ապագայում կարող է լեգիտիմացնել պետական տենդերների միլիարդավոր դրամների փոխանցումները։ Ուրիշ ինչո՞ւ հարյուր հազարավոր հնարավորություններից նա ընտրեց մի ընկերություն, որը ներգրավված է գերուռճացված գներով տենդերներ շահելու կոռուպցիոն սխեմաներում: Ահա թե ինչ է իրենից ներկայացնում համակարգային կոռուպցիան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր