Ներքին 1 տարի առաջ - 14:31 22-12-2024

Տղայիս սպանությունից 2.5 ամիս է անցել, բայց դատաբժշկական փորձաքննության պատասխանը չկա

44-օրյա պատերազմի մասնակից, 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանի սպանությունից 2 ամիս անց դեռ դատաբժշկական փորձաքննության պատասխանները չեն տրամադրել ընտանիքի անդամներին:

Oragir.News-ի հետ զրույցում սպանվածի հայրը՝ Սիրակ Նավասարդյանը, ասաց, որ մինչ օրս քննությունը շարունակվում է, ու թեև տասը հոգով են տղային ծեծելով սպանել, նրանցից միայն 2-ն են կալանավորված:

«Քնությունն անընդհատ ձգձգվում է. այս ըթացքում 2-3 անգամ գնացել եմ Կապան, քննությունն այնտեղ է ընթանում, բայց անընդհատ՝ էսօր-վաղը:

10 հոգուց մինչև հիմա 2 հոգու են բռնել, Գորիսի բանտում նստած են, բայց չեն ընդունում մեղքը, ասում ե՝ իրեն-իրեն է ընկել, այդպես է եղել:

Քանի որ մյուս տղաս էլ է դեպքի վայրում եղել, առերեսման ժամանակ ևս 2 հոգու ճանաչել է, ասել է՝ նաև իրենք են ծեծել, բայց նրանք ասել են՝ մենք այդտեղ չենք եղել: Այդ ո՞ր մի հանցագործը կասի՝ ես եմ արել: Դրանց բաց թողեցին, գնացին:

Դա մոտ 10-15 օր առաջ էր, դեռ քննությունը չի ավարտվել: Մինչև հիմա սպասում ենք դատբժշկական փորձաքննությանը, դեպքը հոկտեմբերի 10-ին է եղել, մոտ 2.5 ամիս անցել է, բայց դեռ պատասխան չկա, ասում են՝ ուշ է գալու»,- ասաց սպանված Մկրտիչ Նավասարդյանի հայրը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր ծեծկռտուքով։ Մոտ 10 հոգով ծեծի էին ենթարկել հարազատ եղբայրների, որոնց տեղափոխել էին հիվանդանոց։ 36-ամյա Վահրամ Նավասարդյանը դուրս էր գրվել, իսկ 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը գիտակցության չգալով հոկտեմբերի 12-ին մահացել էր։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
23:42 Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հեգսեթի հրաժարականը պահանջող բանաձևը
15:40 Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով. Արամ Քոչարյան

Ձեզ գուցե հետաքրքրի