Ներքին 1 տարի առաջ - 15:40 18-12-2024

2017-ին հիմնանորոգված մանկապարտեզը Փաշինյանը վերագրում է իրեն

Oragir.News-ը շարունակում է ներկայացնել ավարտված կամ ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումները։

Չնայած նրան, որ Լոռու մարզի Տաշիր համայնքի Ամալյա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզը հիմնանորոգվել է դեռևս 2017-ին, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռ իշխանության անգամ չէր եկել, սակայն այս մանկապարտեզը, որի հիմնանորոգման հետ ներկայիս իշխանությունը ոչ մի աղերս չունի՝ մանկապարտեզը ներառել է 93 մանկապարտեզների ցանկում։

Դժվար է հասկանալ, թե ինչպես կարող է կառավարությունը նման անխոհեմ քայլ կատարել՝ չմտածելով, որ այդ սուտը հեշտությամբ կարող է բացահայտվել, բայց վստահաբար դա ուղղված է այս իշխանությունների վարկանիշի բարձրացմանը։

Հիշեցնենք՝ 2024թ․ հունիսի 27-ի կառավարության նիստում 2 մլրդ 314 մլն դրամ հատկացվեց ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզներին՝ գույքով ապահովելու համար։ Ի պատասխան վարչապետի հարցին՝ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ այդ 93 մանկապարտեզները ընթացիկ տարում՝ 2024-ին, կսկսեն իրենց գործունեությունը: Տարվա ավարտին Oragir.News-ը փորձեց պարզել՝ արդյոք այս բոլոր մանկապարտեզները գործում են, ինչպես կառավարության նիստում խոստացավ ԿԳՄՍ նախարարը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»