Ուղիղ եթեր

ՔՊ-ականները դեռ համոզում են Աղազարյանին․ սկանդալային բացահայտումները շարունակվում են․ Մամուլն այսօր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ որոշ ՔՊ-ականներ շարունակում են համոզել Հովիկ Աղազարյանին՝ վայր դնել մանդատը. Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն էլ տեղն է դրել իր երբեմնի թիմակիցներին՝ ասելով․ «Եթե չեք ուզում աշխատել ինձ հետ, կարող եք մանդատը դուք դնել ու գնալ ԱԺ-ից: Ես մանդատս չեմ դնի», – ամփոփել է Աղազարյանը»:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կոռուպցիոն հակումները քննարկվել են կուսակցության՝ վերջերս կայացած վարչության, ապա ակտիվի նիստում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի ժամանակ թիմակիցները ներկայացրել են, թե երբեմնի դասախոս Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան կարեւորագույն պաշտոններում իր հավատարիմ մարդկանց է նշանակել ու վերահսկում է իրավիճակը կառավարական կաբինետում:

«Աթենք» մսամթերքի խանութը Երևանի քաղաքապետարանի դեմ է դուրս եկել. Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը․ «Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը անդրադարձել էր Երևանում գովազդի նոր չափորոշիչների վերաբերյալ տնտեսվարողների կողմից առաջ քաշվող հարցերին՝ նշելով, որ սահմանված նորմերին չհամապատասխանող վահանակները հանվել են և հետայսու նույնպես կապամոնտաժվեն։ Եվ ահա այս իրավիճակի հետ չի հաշտվում «Աթենք» մսամթերքի խանութը:

Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ ՔՊ-ում քննարկում է ակտիվի վերջին նիստերից մեկի ժամանակ պատգամավոր Արփի Դավոյանի բոցաշունչ ելույթը, որով պատգամավորը հարցրել էր Փաշինյանին, թե ինչու ԱՆԻՖ–ի չարաշահումների գործով ոչ ոք չի պատժվել։ Դավոյանը թիրախավորել էր Ավինյանին․ ԱՆԻՖ–ի խորհրդի նախագահը Երևանի ներկայիս քաղաքապետն էր։ Պատգամավորի հարցին Փաշինյանը պատասխանել է, որ եթե քննությունը երկար է ընթանում, դա դեռ չի նշանակում, որ ոչ ոք չի պատժվելու։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Նախկին իշխանական Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»: Ընդհատակում գտնվելու ժամանակ՝ 2008-2009 թվականներին, Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վերնագրով գիրք էր գրել։ Ինչո՞ւ «իրական կողմը», հակադրվո՞ւմ եք Փաշինյանին՝ հարցրինք Աղազարյանին։ «Բացարձակ հակադրում չի լինելու, գիրքը լինելու է ինքնակենսագրական, եւ հիմնական մասը նվիրված է լինելու իմ այն հեռախոսի պարունակությանը, որն այսօր գտնվում է չգիտեմ որտեղ»,- ասաց նա․ Գրում է Հրապարակ օրաթերթը։

Գյումրիի փրայմերիզի արդյունքներով հաղթած անկուսակցական Սարիկ Մինասյանին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց անմիջապես առաջ ՔՊ-ից զանգել են եւ տեղեկացրել, որ 7 թեկնածուներով պետք է Երեւան գան, եւ զգուշացրել են, որ ՔՊ կուսակցությանն անդամագրվելու դիմումը հետը բերի` վարչապետն է ասել։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Պարզվում է՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ոչ միայն իրեն Հայաստանի լավագույն իրաբավանն է համարում, այլեւ դիցուհի` բառի ամենաիսկական իմաստով: Մեզ պատմեցին, որ Մանասյանն արձաթյա զարդ է պատվիրել՝ թեւնոց, որի վրա պատվիրել է փորագրել «Դիցուհի»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ