Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:35 18-12-2024

Ասել են՝ դիմումդ հետդ բեր․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գյումրու փրայմերիզի արդյունքներով հաղթած անկուսակցական Սարիկ Մինասյանին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց անմիջապես առաջ ՔՊ-ից զանգել են եւ տեղեկացրել, որ 7 թեկնածուներով պետք է Երեւան գնան, եւ զգուշացրել են, որ ՔՊ կուսակցությանն անդամագրվելու դիմումը հետը տանի` վարչապետն է ասել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Փաշինյանը հայտնեց, որ Գյումրու փրայմերիզին մասնակից բոլոր թեկնածուներին է ընդունել եւ նրանց ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակել է պաշտոնակատար։

Պատմեցին, որ Սարիկ Մինասյանն անակնկալի է եկել, չի սպասել, որ այդքան արագ կկազմակերպեն ՔՊ-ի թրի տակով անցնելը, եւ մտերիմների հետ կիսվել է, թե մտածում էր, որ անկուսակցական կարգավիճակում կիրականացնի արտահերթ ընտրությունների քարոզարշավը ու կհաջողի, սակայն հիմա ոչ միայն կուսակցական դառնալու պահանջ դրեցին, այլեւ ասել են, որ նախընտրական ցուցակի առաջին տասնյակն անձեռնմխելի է լինելու, ուստի ինքը հույս չունի, որ իր մարդկանց կարող է այնտեղ տեղավորել։ Անգամ իր տեղակալի հարցն են արդեն լուծել` ասել են, որ կրկին Աննա Հակոբյանի բարեկամ Վահագն Մկրտչյանն է լինելու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր