Ներքին 1 տարի առաջ - 18:07 17-12-2024

Արման Եղոյանը հանդիպել է Հայաստանի գինեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ

Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը բոլոր ոլորտներում շեշտակիորեն զարգանում է: Այս համատեքստում տնտեսական ոլորտի հարաբերություններում կարեւոր են դառնում, մասնավորապես, գինեգործական արտադրանքի արտահանման եւ ներմուծման հետ կապված հարցերը: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասել է դեկտեմբերի 17-ին Հայաստանի գինեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Հանձնաժողովը քննարկումը նախաձեռնել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ու Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ: Հանդիպման նպատակն է քննարկելու ոլորտին վերաբերող հարցերն ու գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները:

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է, որ վերջին տարիներին մեր երկրում գինեգործությունը շատ ակտիվ է զարգանում եւ հայկական գինու՝ եվրոպական երկրներ արտահանումը կարեւորագույն ուղղություններից մեկն է: Հիմնադրամն աջակցում է գինեգործական ընկերություններին` ներկայացնելու իրենց արտադրանքը միջազգային տարբեր հարթակներում: Զարուհի Մուրադյանը նաեւ տեղեկացրել է, որ արտահանման հետ կապված կան լուրջ մարտահրավերներ եւ խնդիրներ: Հիմնադրամի տնօրենը կարեւորել է քննարկումը՝ նշելով, որ սա լավ հնարավորություն է՝ անդրադառնալու առկա խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված հարցերին:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի խոսքով 2018 թվականից Միջազգային հանրապետական ինստիտուտը Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների վստահելի գործընկերն է եւ տարիների ընթացքում միասին աշխատել են՝ ամրապնդելու կառավարումը, խթանելու երկխոսությունը ու լուծելու կարեւոր մարտահրավերները: Այսօրվա միջոցառումը, ըստ նրա, այդ ավանդույթի շարունակությունն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, թե ինչպես կարող է երկրի տնտեսության եւ ինքնության կարեւոր մասը հանդիսացող գինեգործության ոլորտը զարգանալ եվրոպական ինտեգրման շրջանակում:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են եվրոպական ինտեգրման գործընթացի շրջանակում գինեգործության մարտահրավերներին, ընթացակարգերին, արտահանման խնդիրներին, մրցունակության վրա ազդող մարկետինգային քաղաքականությանը, լոգիստիկ հարցերին, Հայաստանի գինեգործության ոլորտը Եվրամիության որոշակի չափորոշիչներին համապատասխանեցնելուն վերաբերող հարցերին:

Գինեգործության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են հարցերի լայն շրջանակ եւ հույս հայտնել, որ նման հանդիպումներն ու համատեղ նախաձեռնությունները կլինեն շարունակական, ինչը կնպաստի ոչ միայն հայկական գինեգործության, այլեւ ամբողջ տնտեսության զարգացմանը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար