Ներքին 1 տարի առաջ - 17:00 17-12-2024

Ներքին Ծաղկավանում մանկապարտեզը վերանորոգել է «Ամերիկյան փարոսը», կառավարությունը վերագրում է իրեն

Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր ավարտված կամ ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզներին, որոնց մեծ մասը չնայած խոստումներին՝ դեռ չեն գործում։ Շարունակում ենք ներկայացնել մեր ուսումնասիրության արդյունքում պարզված որոշ խախտումները։

Մասնավորապես՝ Oragir.News-ը պարզեց, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան գյուղի մանկապարտեզի վերանորոգումն իրականացվել է ոչ թե կառավարության, այլ «Ամերիկյան փարոս» հիմնադրամի հատկացրած միջոցներով։ Սակայն հիմնադրամի կատարած բարեգործության արդյունքը կառավարությունը ցանկացել է վերագրել իրեն, տվյալ մանկապարտեզը ներառելով 93 մանկապարտեզների ցանկում։

Հիշեցնենք՝ 2024թ․ հունիսի 27-ի կառավարության նիստում 2 մլրդ 314 մլն դրամ հատկացվեց ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզներին՝ գույքով ապահովելու համար։ Ի պատասխան վարչապետի հարցին՝ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ այդ 93 մանկապարտեզները ընթացիկ տարում՝ 2024-ին, կսկսեն իրենց գործունեությունը: Տարվա ավարտին Oragir.News-ը փորձեց պարզել՝ արդյոք այս բոլոր մանկապարտեզները գործում են, ինչպես կառավարության նիստում խոստացավ ԿԳՄՍ նախարարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը