Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:20 17-12-2024

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը պրիմիտիվ տեքստն առանց սխալների չի կարողանում կարդալ

Երեկ ՀՀ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել։ «Մենք իրապես գնահատում ենք վստահությունն ու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Ձեր ջանքերն օգնում են ստեղծել կապեր ոչ միայն կառավարությունների, այլ նաև մեր տարբերվող մշակույթների և համայնքների միջև: Քանզի մոտենում ենք 2025թ. Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն և հաջողություն»,- իր խոսքում նշել է Դավիթ Կարապետյանը:

Իրադարձությունն, իհարկե, արտառոց չէ, բայց առնվազն զավեշտալի է, որ ԱԳՆ գլխավոր քարտուղարը պաշտոնական ընդունելությանը պրիմիտիվ տեքտն առանց սխալների չի կարողանում կարդալ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպման էր գնացել անթույլատրելի հագուստով՝ փնթի տեսքով և առանց օձիքի շապիկով։ Տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը Դիլիջանում կայացած հանդիպմանը հավուր պատշաճի պատրաստվելու հնարավորություն չի ունեցել, ինչի պատճառով էլ խախտել էր արարողակարգը և հանդիպմանը ներկայացել իր տնային շապիկներից մեկով։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»