Ներքին 1 տարի առաջ - 18:46 16-12-2024

ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացնել ՀՀ ավտոճանապարհներին

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։

Ձյան առատ տեղումները, ձնաբուքը և մերկասառույցը հաճախակի խոչընդոտներ են առաջացնում՝ փակելով կամ դժվարանցանելի դարձնելով միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները:

Փրկարարները, համագործակցելով շահագրգիռ այլ ծառայությունների հետ, շուրջօրյա հերթապահություն և շրջայցեր են իրականացնում՝ արգելափակման մեջ հայտնված մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ավտոճանապարհների առավել վտանգավոր և դժվարամատչելի հատվածներում նախապես ծավալված առաջնային օգնության հենակետերում փրկարարները նաև օգնություն են ցուցաբերում քաղաքացիներին՝ տրամադրելով սնունդ և տաքանալու պարագաներ:

Դեկտեմբերի 7-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավտոճանապարհների խնդրահարույց հատվածներում, եղանակային գործոններով պայմանավորված, արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների 51 դեպք։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 168 տրանսպորտային միջոց, 326 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Առավել մեծ թվով ավտոմեքենաներ արգելափակվել են Արագածոտնի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ավտոճանապարհներին․ մասնավորապես՝ Արագածոտնի մարզում՝ 105, Սյունիքի մարզում՝ 29, Վայոց ձորի մարզում՝ 15 տրանսպորտային միջոցներ։

Փրկարարները բոլոր վարորդներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ միաժամանակ անվտանգ տարածք տեղափոխելով ուղևորներին:

Վերոնշյալ աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը