Ներքին 1 տարի առաջ - 15:30 16-12-2024

Դպրո՞ց, թե՞ մանկապարտեզ․ կառավարությունը չգիտի, թե Շնողում ինչ է վերանորոգում

Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր ավարտված կամ ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզներին, որոնց մեծ մասը չնայած խոստումներին՝ դեռ չեն գործում։

Oragir.News-ի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ այս հարցում ամեն բան այդքան էլ հարթ չէ։

Մասնավորապես՝ մեր աչքից չվրիպեց այն, որ մանկապարտեզների ցանկում կան այնպիսիք, որոնց վերանորոգումը կա՛մ կապ չունի կառավարության տրամադրած միջոցների հետ, կա՛մ ավելի վատ՝ վերանորոգվում է ոչ թե մանկապարտեզը, այլ դպրոցը։ Այնինչ, ցանկում նշված է մանկապարտեզի անունը։

Խոսքը վերաբերում է Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզի Քարկոփի մասնաճյուղին։

Տնօրենի խոսքով՝ մանկապարտեզը չի գործում, քանի որ այն օգտագործվում է որպես դպրոց, իսկ դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատաննքեր։

Հետաքրքիր է՝ինչու է այս մանկապարտեզը հայտնվել վերաորոգվողների ցանկում, սակայն հստակ է այն, որ կառավարությունը կա՛մ տեղյակ չէ ինչ է կատարվում, կա՛մ փորձում է մոլորեցնել հանրությանը։

Հիշեցնենք՝ 2024թ․ հունիսի 27-ի կառավարության նիստում 2 մլրդ 314 մլն դրամ հատկացվեց ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզներին՝ գույքով ապահովելու համար։

Ի պատասխան վարչապետի հարցին՝ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ այդ 93 մանկապարտեզները ընթացիկ տարում՝ 2024-ին, կսկսեն իրենց գործունեությունը:

Տարվա ավարտին Oragir.News-ը փորձեց պարզել՝ արդյոք այս բոլոր մանկապարտեզները գործում են, ինչպես կառավարության նիստում խոստացավ ԿԳՄՍ նախարարը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»