Ներքին 4 տարի առաջ - 19:07 06-10-2022

Հաջորդ տարի նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում. Ավանեսյան

12 բժշկական կենտրոնում իրականացվում են նախագծման կամ շինարարական աշխատանքներ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հաջորդ տարի էլ բյուջեով արդեն իսկ նախատեսվել են նոր ծրագրեր՝ կապված ամբուլատոր հատվածի բարեկարգման հետ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ուղղություն է: Եթե Հայաստանում հիվանդանոցային օղակն իր ենթակառուցվածքների, սարքավորումների հագեցվածության առումով բավարար կետի է հասնում, նույնը չենք կարող արձանագրել առաջնային օղակի մասին: Եվ սա մեր կարևոր բարեփոխումներից է, որ կապիտալ ներդրումները հաջորդիվ պետք է ուղղվեն առաջնային օղակի բարեկարգումներին», -ասաց Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը հավելեց, որ աբմուլատորիաների բարեկարգումը բավականին լավ ազդեցություն է ունենալու ընդհանուր առողջապահական համակարգի վրա:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»