Ներքին 1 տարի առաջ - 15:00 16-12-2024

«Գում»-ի շուկայից ձերբակալված 8 քաղաքացիներն ազատ են արձակվել

«Գում»-ի շուկայից ձերբակալված 8 քաղաքացիները ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո այսօր ազատ են արձակվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Երևանի «Գում»-ի շուկայում, ՍԱՏՄ աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցի արդյունքում վիճաբանության էր ծագել մսավաճառների և ոստիկանության աշխատակիցների միջև։

Միջադեպի հետևանքով 8 քաղաքացի՝ այդ թվում, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով։

Տեսչության աշխատակիցները մոտ մեկ տոննա, սպանդանոցի կողմից համապատասխան փաստաթուղթ չունեցող միս են առգրավվել, որը ենթակա է ոչնչացման։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը