Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:16 14-12-2024

Աննա Հակոբյանը սովորում է` ի՞նչ դառնա, «պրեզիդե՞նտ»․ հարցում

Վարչապետի կին Աննա Հակոբյանը հայտնել է, որ սկսել է TOEFL (Test of English as a Foreign Language) պարապել, որպեսզի դիմի Մագիստրոսական ուսումնական ծրագրի մասնակցելու համար։

«TOEFL-ն իհարկե կարևոր պայման է, բայց միայն սկզբի համար։ Մագիստրոսի աստիճան ստանալու համար դեռ պետք է քննություն հանձնել, ընդունվել և ապա երկու տարի սովորել՝ ավելի ճիշտ ամեն ինչի հետ միասին նաև սովորել։ Մեծ մարտահրավեր է։ Բայց ես այն հաճույքով ընդունում եմ, որովհետև կրթվելը նորաձև է 2025 թվականը հայտարարում ենք կրթվելու տարի»,- գրել է նա:

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ի՞նչ մասնագիտություն է սովորելու Աննա Հակոբյանը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա արհեստական բնույթ է կրում, և գուցե որևէ պաշտոնի համար դիպլոմ է պետք։ Եղան քաղաքացիներ, ովքեր դրական արձագանքեցին՝ նշելով, որ երբեք ուշ չէ սովորելու համար։

«Թող ընդունվի, մակարդակն ավելի բարձրացնի»,- ասաց մի տղամարդ։

Մի կին էլ նշեց, որ իրեն չի հետաքրքրում։

«Իմ համար մեկ ա»,- ասաց նա։

Մեկ այլ կին էլ վրդովված պատասխանեց․ «Գրողի ծոցը ընդունվի»։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ վատ չի վերաբերվում վարչապետի կնոջ սովորել ցանկանալուն։

«Եթե մարդ ուզում ա սովորի, վատ չի, վատ չեմ տրամադրված»,- ասաց նա։

Մի տարեց քաղաքացի էլ նշեց, որ Աննա Հակոբյանը ոչ մի մասնագիտություն չի ուզում սովորել։

«Ձևի համար ա ընդունվում, դիպլոմ ունենանալու»,- ասաց նա։

Մեկ այլ տղամարդ էլ կարծիք հայտնեց, որ Աննա Հակոբյանն ուզում է պետական պաշտոնյա դառնալ։

«Երևի սոցիոլոգիական բաժին։ Ուզում ա պետական պաշտոնյա դառնա։ Երևի ամուսնուն ա ուզում փոխարինի»,- նշեց նա։

Անցորդներից մեկն էլ պատասխանեց․ «Բացարձակ դա մեզ չի հետաքրքրում,Աննա Հակոբյանն էլ, մյուսներն էլ»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ դա ձևական բնույթ է կրում․ «Սովորում է, ի՞նչ դառնա պրեզիդե՞նտ։ Դիպլոմ են վերցնում, ոչ թե սովորում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ