Արտաքին 1 տարի առաջ - 18:38 13-12-2024

Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները նշում են, որ Թուրքիան Դամասկոսում դեսպանատան գործերի ժամանկավոր հավատարմատար է նշանակել։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Մասնավորապես նշվում է, որ Մավրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Բուրհան Քյորօղլուն կստանձնի Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։

Միջանկյալ նշենք, որ Սիրիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից մեկ տարի անց՝ 2012-ի մարտի 26-ին դադարեցվել էր թուրքական դեսպանատան գործունեությունը և 13 տարվա դադարից հետո փաստորեն նոր նշանակում է կատարվել։

Նշենք, որ Թուրքիայի դեսպանատունը գտնվում է Ռավդա Մեյդայի մերձակայքում։

Իսկ Ստամբուլում Սիրիայի գլխավոր հյուպատոսությունը շարունակելու է իր գործունեությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում