Ներքին 1 տարի առաջ - 17:10 12-12-2024

Թիվ 46 ավտոբուսի վարորդն առանց բուժզննման՝ դուրս է եկել երթուղի. նոր մանրամասներ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսի մասնակցությամբ։

Սթափության փորձաքննության ենթարկվելուց հետո պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ, որտեղից տեղեկացրին, որ 46 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը մասնավոր ընկերությանն է պատկանում, իսկ վարորդն ինքնակամ է դուրս եկել երթուղի, առանց ուղեգիր ստանալու։ Փորձաքննության արդյունքում էլ պարզվել է, որ երեկ ալկոհոլ է օգտագործել․

«Մեքենայի վարորդը, որը փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ոչ սթափ է եղել, առավոտյան հավաքակայան չի ներկայացել, բայց փաստը մնում է փաստ, որ առանց ուղեգրի է եղել, չի անցել համապատասխան բուժզննում։ Իսկ ինչու չի անցել, ենթադրաբար՝ հասկանալով, որ նախորդ օրը ալկոհոլ է օգտագործած եղել, և եթե ներկայանար ստուգման, ու բացահայտվեր, բնականաբար՝ երթուղի դուրս գալը կարգելվեր։ Այդ իսկ պատճառով զարտուղի ճանապարհ է ընտրել և ամեն առավոտվա պես բուժզննում չի անցել։ Դա է ողջ իրականությունը»։

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից ասացին նաև, որ վարորդը զրկվել է վարորդական իրավունքից, և բնականաբար, տևական ժամանակահատված որպես վարորդ աշխատելու հնարավորություն չի ունենա։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Սուրեն Մարտիրոսյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսն ու Երևանի բնակիչ 58-ամյա Կարեն Մկրտչյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում