Ներքին 1 տարի առաջ - 13:38 12-12-2024

Հայաստանը Եվրոպոլում կապի ներկայացուցիչ կունենա. նա կգործի Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում «ՀՀ ՆԳՆ-ի եւ ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից Հայաստանի կապի ներկայացուցչի (կապի սպայի) մասին որոշում կայացրեց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ԵՄ իրավապահ մարմինների հետ համագործակցության նպատակն է ընդլայնել անդրազգային հանցավորության դեմ պայքարը, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների, մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլոլորտներում:

Այս համատեքստում, Եվրոպոլի գործադիր տնօրենի և ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից ստորագրվել է հիշյալ համաձայնագիրը, որը հնարավորություն կընձեռնի՝ Եվրոպոլում ունենալու կապի ներկայացուցիչ (կապի սպա), ում միջոցով անմիջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ՝ԵՄ անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ: Արդյունքում, կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև՝ Եվրոպոլի և վերջինիս հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում