Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:00 12-12-2024

Սամվել Բաբայանի կուսակցության պատճառով Արցախի ԱԺ-ի աշխատանքը պարալիզացվել է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Դեկտեմբերի 10-ին՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում Արցախի ԱԺ նիստ է տեղի ունեցել, որի արդյունքներով հայկական երկրորդ հանրապետության օրենսդիր մարմինը միջազգային հանրությանն ուղղված հայտարարություն է ընդունել։

Oragir.News-ը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեց, թե ներկայումս Արցախի ԱԺ-ն ի՞նչ պարբարականությամբ է նիստեր գումարում և դրանցում ի՞նչ հարցեր են քննարկվում։ Ի պատասխան՝ Հակոբյանն ասաց, որ Արցախի ԱԺ-ում նույնպես խնդիրներ ունեն՝ ի դեմս պատգամավորների․



«Ի վերջո կա պատգամավորների մի հատված, որոնք, ցավոք սրտի պաշտպանում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների շահերը, այս նույն դիտարկումները մենք արել ենք նաև մինչև Արցախի հայաթափումը։ Ասեմ նաև, որ Արցախի հայաթափումից հետո այդ մարդկանց մոտ որպես այդպիսին մեծ բան չի փոխվել, իրենց համար պարզապես բնակության վայրն է փոխվել, ու կրկին՝ արժեքը ոչ թե հայրենիքն է, այլ նյութը»։

Մետաքսե Հակոբյանը տեղեկացրեց մեզ, որ մի քանի անգամ փորձել են օրակարգային կարևորագույն հարցերով Արցախի ԱԺ նիստ հրավիրել, սակայն խմբակցություններից մեկը բոյկոտում է ցանկացած նիստ։

«Երեկ նույնպես նրանցից ոչ մի ներկայացուցիչ չկար, ըստ իս՝ նրանք ընդհանրապես չէին կարևորում Դեկտեմբերի 10-ը՝ նույնկերպ, ինչպես դա անում է Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Ամեն դեպքում՝ եթե անգամ չմեկնաբանեմ, փաստը մնում է այն, որ տվյալ խմբակցությունը անդադար բոյկոտում է նիստերը՝ ի վերջո իր դիտարկումներում ունենալով Արցախի պետական ինստիտուտների ոչնչացումը։ Կան նաև անհատ պատգամավորներ, ովքեր նույնպես նիստերին չեն մասնակցում, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ մենք պարզապես քվորում չենք ունենում ու չենք կարողանում նիստեր գումարել։

Բայց դեկտեմբերի 10-ին մեզ հաջողվեց քվորում ապահովել, ու այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, որպեսզի Ազգային ժողովը գա նորմալ աշխատանքային վիճակի, հիմա նորից հայտնվել ենք այդ փուլում, բայց ես վստահ եմ՝ այս փուլը ևս հաղթահարելու ենք։ Ի վերջո՝ մարդկային գործոնը պետք է դերակատարում չունենա, կա նպատակ, իսկ նպատակը արցախցիների Արցախ վերադարձի իրավունքն է, որը հաստատ ավելի գերակա է, ու շահի հետևից գնացողները չպետք է հաղթող դուրս գան»,- նշեց նա։

Ճշտող հարցին, թե ո՞ր քաղաքական ուժն է բոյկոտում Արցախի ԱԺ-ի աշխատանքները՝ Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ դա Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունն է։

Հիշեցնենք, որ նախօրեին Oragir.News-ի հետ զրույցում Մետաքսե Հակոբյանը նշել էր՝ թեպետ միջազգային հանրությունից մեծ ակնկալիքներ չունեն, բայց Արցախի հարցը պետք է պահեն օրակարգում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին