Ներքին 1 տարի առաջ - 20:32 10-12-2024

Հայոց Հայրապետը վարդապետական ականակուռ լանջախաչերով զարդարեց եկեղեցականների կուրծքը

Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական սրբատառ կոնդակով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում երկարամյա ծառայության բարձր գնահատանքով վարդապետական լանջախաչ կրելու իրավունք շնորհեց Կաթողիկոսական գրասենյակի գործավար Արժանապատիվ Տ. Խորեն ավագ քահանա Կիրակոսյանին, Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր ավագ քահանա Ավետիսյանին, Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանին և Կաթողիկոսական գրասենյակի գործավար Արժանապատիվ Տ. Ադամ ավագ քահանա Մակարյանին։

Հանդիսությանը Մայր Աթոռի Արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, անդրադառնալով քահանա հայրերի Եկեղեցուն ու ժողովրդին մատուցած գովարժան ծառայությանը, միաբանության անունից շնորհավորեց վերջիններիս նման բարձր պատվի արժանանալու առնչությամբ։

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Կոնդակների հրապարակումից հետո Հայոց Հայրապետը վարդապետական ականակուռ լանջախաչերով զարդարեց եկեղեցականների կուրծքը:

Ապա Արժանապատիվ Տ. Ադամ ավագ քահանա Մակարյանը շնորհների արժանացած քահանա հայրերի անունից իր որդիական երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը՝ հավաստիացնելով, որ պատրաստակամ են նույն նախանձախնդիր ոգով ու նվիրումով շարունակելու իրենց տերունապարգև առաքելությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքը բերելով շնորհընկալներին, ուրախությամբ հաստատեց, որ քահանա հայրերն իրենց նախանձախնդիր ծառայությամբ, հանձնառության ոգով, կյանքն ու գործը Աստծուն ու ազգին ընծայելու բարձր գիտակցությամբ առավելագույնն ի գործ են դնում ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տիրավանդ առաքելության արդյունավորման։

Վեհափառ Հայրապետը նաև բարձրորեն գնահատեց քահանա հայրերի վաստակը Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպման գործում, որոնք հոգևոր մխիթարության ու բերկրանքի առիթներ դարձան համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ‹‹Պահպանիչ›› աղոթքով օրհնեց ներկաներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը