Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:41 10-12-2024

Պարիսպս հանել, պարկինգ են սարքում. Եկմալյանի բնակիչ

Երևանի Եկմալյան 6 հասցեում գտնվող բնակելի շենքի բնակիչներից մեկի բնակարանը 2024 թվականի հունվարին փլուզվել է։ Նրա կարծիքով՝ փլուզումը տեղի է ունեցել շենքի հարակից հատվածում իրականացվող ապօրինի շինարարության պատճառով։ Բնակիչը բողոքում է, որ առանց իր գիտության՝ իր բնակարանի տարածքում շինարարություն է իրականացվել, ինչը հանգեցրել է իր բնակարանի փլուզմանը։

Oragir.News-ը զրուցեց փլուզված բնակարանի տիրոջ՝ Անուշ Գրիգորյանի հետ։ Վերջինս ասաց, որ փլուզման պատճառով ինքը տղայի հետ ստիպված է եղել որոշ ժամանակ քրոջ տանը ապրել, ապա տեղափոխվել վարձով բնակարան, իսկ պատկան մարմինների՝ քաղաքապետարանի, ՄԻՊ-ի կողմից իր բողոքը ոչ մի լուրջ արձագանքի չի արժանացել։

Կառուցապատողը Անուշ Գրիգորյանին 600 հազար դրամ է տրամադրել և ստորագրություն վերցրել, որ Անուշը այլևս ոչ մի պահանջ չպետք է ունենա իրենցից։

«Պարիսպից հետո մետաղական ցանկապատ է եղել դրված։ Ցանկապատները իրենք հանել են, ասֆալտապատել, սալիկապատել, իրենց շենքի պարկինգն են սարքում վիճելի տարածքում, խաղողի վազը կտրել են, վարդի թփերը կտրել են։ Ես տեղյակ չեմ եղել։ Եկել, տեսել եմ՝ ցանկապատներս հանած, և դիմել եմ քաղաքապետարան։

Կառուցապատողներին ասել են՝ ինչո՞ւ ես 600 հազար դրամ տվել, ասել է՝ խղճահարությունից դրդված։ Բայց ո՞վ է ում խղճահարությունից դրդված 600 հազար տալիս»,- ասաց Անուշ Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր