Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 12:27 06-03-2022

Ադրբեջանցուն թույլ ենք տվել՝ մտել է մեր տուն և իր դժոխքն է սարքում

Մի խոսք կա, ասում է՝ կյանքդ դժոխք եմ սարքելու: Ադրբեջանն այդ խոսքի փոխաբերական իմաստն ուղղակի է ընկալում և փորձում է շոշափելիորեն պատկերավոր կիրառել մեր նկատմամբ: Արցախի Խրամորթ համայնքից հետո, հիմա էլ Նոր Շենում է նույն ձայնագրությունն ականջ խցկում՝ գյուղը լքելու, Ադրբեջանի օրենքներին ենթարկվելու պահանջով, որ տարածքն ադրբեջանական է, և իրենք են որոշում՝ ինչ անել ու չանել: Գյուղի դաշտերում ու այգիներում գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են: Երբ թուրքի ոտքը տեղ է բռնում, նա ոչ միայն իր մարմնի համար է տարածք հարթում, այլև իր նվաստ հոգու մունդառ երազներն է մարմնավորում հնարավոր ու անհնարին տարածության մեջ մինչև վերջ: Իսկ թուրքի համար չկա վերջ: Թուրքի լկտիությունն ու ընչաքղցությունը ժամանակի և տարածության մեջ չի տեղավորվում: Նրա լպիրշության սահմանն ամբողջն է, որը երբեք չի ամբողջանում: Թուրքի անմարդկայնությունն ուղղակի է, և մարդկային անգամ հեռավոր ու աղոտ տարր չես գտնի դրա մեջ:

Ադրբեջանցուն թույլ ենք տվել՝ մեր տուն է մտել և փորձում է մեր կյանքը դժոխքի վերածել: Այդ փորձերը բազմազան են և մեկ անուն ունեն՝ թրքական: Ադրբեջանը երբեք չի ընկրկի իր դժոխքը կառուցելուց մեր տան մեջ՝ Արցախում, Սյունիքում, Գեղարքունիքում, Երևանում… Մշտապես մատնանշում է իր դժոխքի պարունակները տեղակայելու վայրերը: Եթե Դանթեի ստեղծագործության մեջ դրանք ինն են, Ադրբեջանի մտատեսիլում ճիշտ այնքան են, որքան Հայաստանի բնակավայրերն են՝ անուն առ անուն: Իսկ Ադրբեջանն իր իրական դժոխքը կառուցում է մեր մտամոլոր դրախտի հաշվին: Դժոխք չէր մատուցի, եթե մենք չառաջարկեինք դրախտ:

Սարոյանը «Մարդկային կատակերգություն» վեպում այսպիսի միտք ունի. «Կյանքում միշտ էլ ցավ կլինի, սակայն այդ բանի գիտակցությունը չպետք է մարդուն հուսահատեցնի։ Լավ մարդը աշխատում է հաղթահարել այդ ցավը։ Իսկ հիմարը այդ նույնիսկ չի տեսնում, քանի դեռ չի զգացել իր մարմնի վրա։ Իսկ չար մարդը այն ավելի կխորացնի և կտարածի իր շուրջը»։ Որ չարը խորանում և տարածվում է շուրջը, դա տեսնում և տեսել ենք շատ վաղուց: Բայց հիմար էլ չենք, քանի որ այդ չարությունը նույնպես վաղուց ենք զգացել և այսօր էլ զգում ենք մեր մարմնի վրա: Իսկ ինչու ենք հիմարացել կամ մեզ հիմարի տեղ դրել. թե թուրքի հետ հնարավոր է խաղաղություն, հարևանություն, գնալ ու գալ, տալ ու առնել: Հնարավոր է, ինչպես Սարոյանն է ասում՝ ցավի գիտակցությունը չպետք է մարդուն հուսահատեցնի։ Հնարավոր է, եթե թույլ չտաս, որ նախ թուրքի ոտքը տեղ բռնի, որպեսզի հետո էլ մարմնի և մունդառ երազներն համար տարածություն հարթի՝ ամեն բան իրենն անելով:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին