Միտք Արտաքին 1 տարի առաջ - 11:22 10-12-2024

Իսրայելի դեմ մարտնչելու «պատվո դրոշը» վերցնելու հերթն Էրդողանինն է․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի որոշ քարոզչամիջոցներ սկսել են առայժմ մեղմ քննադատել Իսրայելի գործողությունները Սիրիայում, որն արդեն դիտարկում են թուրքական ազդեցության տարածք։

Ակնհայտ է, որ սա կարող է առաջին թույլ, սակայն խորացման զգալի պոտենցիալ պարունակող նախանշան լինել հենց Սիրիայի տարածքում թուրք-իսրայելական կենսական շահերի բախման։

Սիրիան անշուշտ «համեղ պատառ» է էրդողանական վարչախմբի համար, բայց այդ երկրի նկատմամբ վերահսկողությունն ունի նաև խոշոր մարտահրավեր, քանի որ Թուրքիան «սահմանակից» է դառնում Իսրայելին։

Ուստի հողի վրա Իսրայելի դեմ մարտնչելու «պատվո դրոշը» վերցնելու հերթը հենց Էրդողանինն է, առավել ևս, որ հռետորաբանության մակարդակում նա վաղուց արդեն դա արել է»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի