Ներքին 50 րոպե առաջ - 11:07 20-10-2026

Մեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության ծրագրի աշնանային փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլը մեկնարկել է: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի շրջանակում Թալինի երաժշտական դպրոցի պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում, ծանոթացել դպրոցի կրթական պայմաններին, ուսումնական միջավայրին և գործունեությանը։

Այնուհետև երկու դպրոցների սաներն ու մանկավարժներն այցելել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, որտեղ ճանաչողական շրջայցի ընթացքում ծանոթացել են մեծանուն կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։

Այցն ամփոփվել է տուն-թանգարանում կայացած համատեղ համերգով, որի ընթացքում ելույթ են ունեցել երկու երաժշտական դպրոցների սաները։

«Քույր դպրոցներ» ծրագիրը նպատակ ունի ամրապնդելու Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների միջև համագործակցությունը, խթանելու մասնագիտական և ստեղծագործական փորձի փոխանակումը, ինչպես նաև ընդլայնելու սովորողների՝ համատեղ մշակութային և կրթական նախաձեռնություններին մասնակցելու հնարավորությունները։

Ծրագիրը կարևոր հարթակ է տարբեր համայնքներում երաժշտական կրթություն ստացող երեխաների շփման, ստեղծագործական կարողությունների բացահայտման և զարգացման համար։ Համատեղ համերգները, ճանաչողական այցելություններն ու մասնագիտական շփումները նպաստում են նաև դպրոցների միջև երկարաժամկետ գործընկերային կապերի ձևավորմանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի