Մամուլ 1 տարի առաջ - 08:35 10-12-2024

Հերթակա՞ն, թե՞ արտահերթ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած խորհրդարանի հերթական ընտրություններին դեռ տարիուկես կա, բայց ընդդիմադիրներից ոմանք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը գարնանն արտահերթ ընտրությունների է գնալու` դատելով նրա ակտիվ փիառ քայլերից: Ուստի ընտրություններին մասնակցության ձեւաչափեր են արդեն քննարկում, որ անակնկալի չգան, երբ Փաշինյանը հայտարարի այդ մասին։ Ամենաինտրիգայինը, իհարկե, նախկին նախագահների մասնակցության հարցն է: Տեղեկություններ կան, որ նախկին 3 նախագահներն էլ իրենց դեմքով չեն մասնակցելու: Հաջորդ ինտրիգը վերաբերում է այսօր խորհրդարանում ամենամեծ ֆրակցիան ունեցող ՀՅԴ-ին: Լուրեր են շրջանառվում, որ Դաշնակցությունը մտադիր է ընտրություններին միայնակ մասնակցել` առանց քոչարյանականների հետ համագործակցելու։

2021 թվականի ընտրություններին, հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի մաս կազմեց 3 ուժ` Ռոբերտ Քոչարյանի անկուսակցական թիմակիցները, ՀՅԴ-ն եւ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանը»: ՀՅԴ-ն, որպես ամենահին ու կազմակերպված կառույց, կարծում է, որ ունակ է իր ուժերով հաղթահարել ԱԺ մտնելու անցողիկ շեմը: Քոչարյանական թեւն իր հերթին վստահ է, որ ՀՀ երկրորդ նախագահի չափ հեղինակություն ոչ ոք չունի, եւ դաշինքի լոկոմոտիվն իրենք են եղել, ու ՀՅԴ-ն այդ համագործակցությունից միայն շահել է: Մեր փորձերը` լսել «Հայաստան» դաշինքի անդամների մեկնաբանությունները, անհաջողության մատնվեցին․ նրանք համառորեն հրաժարվում են խոսել այս թեմայով: Իսկ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, լսելով մեր հարցը՝ հաջորդ ընտրություններին միայնա՞կ են մասնակցելու, ասաց. «Ընտրությունների մասին ընդհանրապես որեւէ մեկնաբանություն չունեմ»:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին