Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:37 09-12-2024

Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության ծավալուն սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին։

«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դեկտեմբերի 9-ը նշվում է որպես «Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում՝ ՀՀ ԱԺ-ում, մեկնարկել են ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքները, որտեղ պաշտոնական ելույթով (բացման խոսքով) հանդես է եկել նաև Ալեն Սիմոնյանը: Ավելի լավ առիթ և ավելի լավ համընկնում ՄԱԿ-ի կոնվենցիայից խոսելու համար դժվար էր պատկերացնել: Այնինչ Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին: Հատկապես, որ այն ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների հետ: Հատկապես որ, Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամ-պետություններ պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը:
Սա ևս մեկ ապացույց է, որ իշխանությունը օկուպացրած ռեժիմը պաշտոնապես հրաժարվել է, կամ ուղղակի վախենում է խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան