Ներքին 1 տարի առաջ - 23:00 07-12-2024

Ձվածեղ պատրաստելուց մինչև Փարիզ․ ինչ արեցին Փաշինյանները դեկտեմբերի 7-ին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Այսօր դեկտեմբերի 7-ն էր՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցը։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Երկրաշարժի հետևանքով տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:

Գյումրիում այսօր տեղի ունեցավ նաև երկրաշարժի հետևանքով ավերված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը, մինչդեռ նա Գյումրիում էր, իսկ ավելի ուշ մեկնեց Փարիզ և մասնակցեց Փարիզի Աստվածամոր տաճարի վերաօծմանը։

Հասկանանք, թե Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրը ինչով է զբաղվել Փաշինյանների ընտանիքը․

Առավոտյան Փաշինյանն իր տիկտոկյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ Աննա Հակոբյանը ձվածեղ էր պատրաստում։ «Աննա, տոլմայից պրծանք, հիմա էլ ձվածե՞ղ ես անում»՝ դիմելով կնոջը ասում էր Փաշինյանը։

Ավելի ուշ Փաշինյանները Վանաձորում, Սպիտակում և Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին, սակայն չեն սպասել և Գյումրում չեն մասնակցել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։

Հաջորդ մի քանի տեսանյութերում արդեն Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնում են Փարիզ, որտեղ մասնակցել են Աստվածամոր տաճարի վերաօծման արարողությանը։

Հիշեցնենք՝ Փարիզում Փաշինյանն արժանացել էր դաշնակցին հարիր ընդունելության․ նրան և իր տիկնոջը դիմավորել են միայում ՀՀ դեսպանատան աշխատակիցները։ Անգամ Հայաստանի դեսպանը կառավարության ղեկավարին դիմավորելու չէր գնացել։










Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում