Ներքին 1 տարի առաջ - 17:18 06-12-2024

Վեշով չբարձրանա՛ք. վիճաբանություն՝ Երևան-Դիլիջան տրանսպորտում

Օրերս վիճաբանություն է եղել Երևանի Հյուսիսային ավտոկայանում։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին պատմեց, որ Դիլիջան մեկնող միկրոավտոբուսի վարորդը վիրավորանքներ է հնչեցրել տրանսպորտ բարձրացող ուղևորներից մի կնոջ հասցեին և թույլ չի տվել իր մեքենան նստել։

Քաղաքացու խոսքով՝ արգելելու պատճառը ուղևորների ձեռքի մի քանի տոպրակներն են եղել։

«Ուզում եմ հենց սկզբում նշեմ, որ տվյալ ավտոկայանի ղեկավարությունը որևէ մեղք չունի, դա կոնկրետ տվյալ վարորդի անշնորհք պահվածքն էր։ Ես աղջկաս և թոռնիկիս ճանապարհում էի Դիլիջան, բնականաբար, իրենց մոտ մի քանի տոպրակով իրեր կային, մարդիկ այստեղից գնում են, մի քանի իր էլ իրենց հետ պետք է տանեին, տուրիստական ավտոմեքենա չէր։ Այդ վարորդը շատ կոպիտ ձևով ասաց՝ վեշ չեմ տանում, վեշով չբարձրանա՛ք։ Ես իրեն ասացի, որ պատրաստ եմ այդ վեշի համար լրացուցիչ վճարել, եթե աթոռ է զբաղեցնելու։ Բայց նա արդեն ավելի վատ տոնով, գոռալով, ասաց, որ վեշ չի տեղափոխում, ու քթի տակ հայհոյեց։ Ես էլ իրեն համարժեք պատասխան տվեցի՝ ոտքով հարվածեցի։

Պատկերացնո՞ւմ եք, աղջիկս փոքր երեխու հետ ցրտին մնացել էր այդպես կանգնած։ Ստիպված տաքսի ճարեցինք, այդպես գնացին Դիլիջան»,- պատմեց քաղաքացին։

Նրա խոսքով՝ վարորդը միտումնավոր թույլ չի տալիս ուղևորներին իրենց հետ իրեր տանել, քանի որ դա առանձին բիզնես է, որն իրենք են անում և հավելյալ փող աշխատում։

«Որ գալիս են Երևան, մարզից ամեն մեկը մի բան ուզում է։ Վարորդներն էլ այստեղից բարձում, տանում են։ Դրա համար էլ չեն թողնում ուղևորները մի բան տանեն։ Իրենք այսպես ավելի շատ փող են աշխատում»,- ասաց մեր զրուցակիցը։

Լուսանկարը տվյալ միջադեպի հետ կապ չունի, վերցված է համացանցից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում