Ներքին 1 տարի առաջ - 09:45 06-12-2024

Հայաստանի ՊՆ ղեկավարի այցը պատմական է․ ԱՄՆ պաշտպանության քարտուղար

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեկտեմբերի 5-ին հանդիպել եմ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին:

Պենտագոնում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը։

Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին ջերմ հյուրընկալության համար՝ մանրամասներ եմ ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ և նշել համագործակցության առաջնային ուղղությունները, որոնք ուղղված են ինչպես ՀՀ զինված ուժերի կերպափոխման իրագործմանը, այնպես էլ ԱՄՆ զինված ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը՝ ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում և այլն:

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը պատմական է»։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցեր:

Լլոյդ Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել:

Քարտուղար Օսթինը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։

Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հաստատել եմ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից