Ներքին 1 տարի առաջ - 23:40 04-12-2024

Բանտերում արգելված իրերի հայտնաբերման դեպքերը զգալիորեն աճել են. Սրբուհի Գալյան

Քրեակատարողական հիմնարկների տարածքում ապօրինաար հայտնված չթույլատրված նյութերի և իրերի հայտնաբերման դեպքերը վերջին 1-2 տարիների ընթացքում զգալիորեն աճել են։ Դրա մասին դեկտեմբերի 4-ին՝ կառավարության ժամին, Ազգային ժողովի նիստում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Չէի ասի, որ աճը կրկնակի է եղել, բայց բավականին զգալի է։ Դա վկայում է Քրեակատարողական ծառայության կողմից գործադրվող ջանքերի մասին»,-նշել է Գալյանը։

Ըստ նրա՝ բազմաթիվ ու զանազան քայլեր են ձեռնարկվում, որոնք ներառված են համապատասխան պատասխանատու գերատեսչությունների և կառույցների ռազմավարություններում։

«Սակայն կարծում եմ, որ սա համակարգային խնդիր է և պետք է համապատասխան, համակարգային լուծում ստանա։ Այսինքն՝ մենք պետք է ունենանք նոր տեսակի ու որակի քրեակատարողական հիմնարկներ, որոնք պատշաճորեն կհամալրվեն համապատասխան տեխնիկական միջոցներով։ Նույնը վերաբերում է վերը նշված համակարգի աշխատողներին։ Նրանք պետք է լինեն այլ որակի: Եվ այս առումով մեր նախարարությունը, բնականաբար, իրականացնում է բոլոր անհրաժեշտ աշխատանքները»,- ընդգծել է նախարարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում