Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 04-12-2024

Վարչապե՛տ, բոլորին հանելու փոխարեն, դու դուրս արի․ հարցում` Աղազարյանին հեռացնելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ-ից։ Որոշումը կայացվել է վարչության երեկվա նիստում, որը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով ո՞րն է Հովիկ Աղազարյանին ՔՊ-ից հեռացնելու իրական պատճառը։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չգիտի, թե ինչն է պատճառը, մի մասն էլ ասաց, որ չի ճանաչում Հովիկ Աղազարյանին։ Որոշ քաղաքացիներ էլ համոզմունք հայտնեցին, որ այս ամենը շոու է։ Մի մասն էլ նշեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում։

Անցորդներից մեկը նշեց, որ չի հետևում իրադարձություններին։ «Չեմ ճանաչում իրեն»,- ասաց նա։

«Տեղյակ չեմ»,- պատասխանեց մեկ այլ կին։

Անցորդներից մեկ այլ տղամարդ էլ նշեց, որ իշխանությունից ոչ մեկ էլ իր տեղում չէ․ «Իրանք իրար հետ թող «ռազբիրատ» անեն, ոչ մեկն էլ բանի պետք չեն»,- ասաց նա։

Մեկ այլ տղամարդ էլ անտարբեր պատասխանեց․ «Իր ա մեղքն ա, թող ինքը որոշի»։

Մի կին էլ ասաց, որ գիտի հեռացվել է, բայց հստակ չի կարող ասել պատճառը․ «Լսել եմ, ոնց որ ինչ-որ դեպքեր էր տեղի ունեցել տղայի հետ կապված»,- նշեց նա։

Անցորդներից մի տղամարդ էլ ասաց, որ Հովիկ Աղազարյանին հարգում է․ «Չեմ կարծում, որ հեռացրել են։ Ես այդ պատգամավորին հարգել եմ, հարգում եմ ու կհարգեմ։ Ինքը շատ ազնիվ մարդ ա, իրան չեն հեռացրել, ինքն անկախ պատգամավոր է», - ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ սա ոչ այլ ինչ քան շոու․ «Իրենք չգիտեն, ես որտեղից իմանամ։ Սա անիմաստ գործողություն է։ Ինչի եք բոլորին հանում, վարչապետ դու դուրս արի, ամեն ինչ կփոխվի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար