Ներքին 1 տարի առաջ - 19:44 04-12-2024

Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու աղբահանության «KamAZ»-ը. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 55 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանի բնակիչ 52-ամյա Ադիկ Դ.-ի վարած «KamAZ» մակնիշի աղբատար բեռնատարն ու Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«KamAZ»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերությունում, իսկ «Mercedes»-ի հիվանդանոց տեղափոխված վարորդ Տիգրան Հ.-ն «ԱՁ» տնօրեն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է