Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 19:32 04-12-2024

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի ՀՀ-ի համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անձամբ ոչ նպատակահարմար համարել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անցակցումը Հայաստանում:

Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:

«Ուզում եմ ուղիղ ասել, որ ես անձամբ աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև, ցավոք, ձեզ հայտնի հանգամանքների բերումով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են Հայաստանի Հանրապետության համար»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացման ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր ձերբակալության փոխկապակցվածութան վերաբերյալ պատգամավորի հարցին՝ վարչապետն ասաց. «Երբ մենք Հռոմի ստատուտը վավերացրել ենք, այդ ընթացքում հաղորդակցության մեջ ենք եղել Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Եվ մենք նրանց բերել ենք ԱՄՆ-ի հետ մեր օրինակը: Մենք ԱՄՆ-ի հետ ունենք երկկողմ համաձայնագիր, որը որոշակի առանձնահատկություններ է ընդգծում Հռոմի ստատուտի շրջանակներում մեր ու իրենց հարաբերություններում: Մենք նույն մեխանիզմն առաջարկել ենք ՌԴ-ին, բայց ՌԴ-ն ինչ-ինչ պատճառներով համաձայնություն չի տվել դրան»:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Հայաստանի խնդրանքով դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը կայանալու է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում։

Հաաստանի ԱԳՆ-ից պարզաբանել էին, որ ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: ԵԱՏՄ-ում նախագահող երկիրն այս տարի Հայաստանն է:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները