Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:47 04-12-2024

Վրացական նիկոլին սպասելիս. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրացական նիկոլին սպասելիս
Հոգեբանները, սոցիոլոգները, մարդաբաններն ու հասարակագետները մեծ ուսումնասիրությունների դաշտ ունեն: Չնայած, իրենց կոլեգաները նմանատիպ լավ աշխատանք արդեն կատարել են ու կարողանում են ազդել հանրային հոգեբանության վրա:

Փորձը ցույց է տալիս, որ կարելի է պարբերաբար պարզունակ հնարաքներով ամբոխին ոգևորել: Ոստիկանների առջև համբուրվել, նույն ոստիկաններին ծաղիկներ նվիրել, ոչինչ չասող, բայց կրկնվող կարգախոսներով զանգվածաբար թռչկոտել, պայքարի ոգևորող երգեր լսել. սա այն կրկնվող սցենարն է, որը արեցին Ուկրաինայում, Հայաստանում, արաբական երկրներում, իսկ հիմա, երկրորդ անգամ, կրկնում են Վրաստանում: Ֆրոյդն ու Լը Բոնը դեռևս ավելի քան հարյուր տարի առաջ այս երևույթը նկարագրել են, բայց գիտությունն, ի տարբերություն ամբոխի, առաջ է գնացել: 1968 թվականին Ֆրանսիայում ու Գերմանիայում ուսանողական ապստամբություններն այս երևույթն արտադրական ծավալների հասցնելու համար լավ փորձադաշտ էր:

Բոլոր դեպքերում արդյունքները ողբերգական են: Բայց ամբոխն ունակ չէ դասեր քաղել:
Գոնե հիմա պարզ պետք է լինի, թե ովքեր էին 2018-ի «հեղափոխության» սցաներիստները, հոգեբանները, մարդաբաններն ու հասարակագները:

Մյուս դասն այն է, որ «հեղափոխության առաջնորդները» պետք է համապատասխան բարոյական ու հակաազգային կերպարներ լինեն, որոնք կարողանան այդ դերը կատարել: Մեզ մոտ նման անձ գտնվեց, Վրաստանում դեռևս նման փնթի ու հակասոցիալական կերպար կարծես թե դեռ չեն գտել, բայց, գուցե սխալվում եմ, ամեն ինչ առջևում է:
P.S. Հանուն արդարության պետք է ասել, որ պետք չէ մեղադրել սցենարիստներին ու պատվիրատուներին, նրանք իրենց գործն են անում, ու՝ բավականին արդյունավետ, դա քաղաքական կյանքի խաղի կանոնների մեջ է մտնում, մեղադրել է պետք ազգային էլիտաներին, որ չեն կարողանում, հանուն պետական շահի, սեփական ժողովրդի հետ աշխատել»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը