Ներքին 1 տարի առաջ - 15:55 04-12-2024

Շոկի մեջ եմ, ուզում էի անձամբ խեղդել պարոն Աղազարյանին․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողերի հետ զրույցում որոշ փակագծեր բացեց, թե ինչ արտահոսք է արել Հովիկ Աղազարյանը․ «Վարչապետը հաճախ է հանդիպում խմբակցության հետ. իր գործունեության հետ կապված, միջազգային հանդիպումներից, հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումներից մանրամասներ է ներկայացնում, պարզվում է՝ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որ դուրս են եկել ու հայտնվել մամուլում։ Բայց գաղտնի ինֆորմացիա կրող անձինք պետք է իմանան, որ կա ինֆորմացիա, որն իրավունք չունեն հրապարակել։ Հիմա չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, բայց որքան հասկանում եմ Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ովքեր իր հետ շփվել են»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այդ ամենի մասին ՔՊ-ում վերջերս են իմացել։

Նրա խոսքով, երեկ ՔՊ վարչության նիստում ոչ մի խոսք չի եղել ԱԺ լսումների ժամանակ եղած միջադեպից, վարչապետի խնդրանքից․ «Դրա ոչ ուժը կար, ոչ պահն էր։ Այն, ինչ երեկ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ։ Մինչև երեկ՝ ամեն կերպ փորձել եմ ինչ-որ ձև պաշտպանել պարոն Աղազարյանին։ Բայց երեկ ուզում էի անձամբ խեղդեի նրան։ Պրոբլեմն այն է, որ մարդը չի զղջում ուղղակի։ Տպավորություն կա, որ ադեկվատության հետ կապված խնդիր էլ կա։ Ցավում եմ, որ ուղղակի շատ բան չեմ կարող ասել»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը