Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:45 03-12-2024

Փաշինյանը պաշտպանած ազգական չունի՞. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը վեց տարի է՝ ժ.պ. է

Երևանի պետական համալսարանն, ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը 5 տարի թափուր թողնելուց հետո նոր որոշել է մրցույթ հայտարարել։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը մինչև 2018 թվականի հայտնի իրադարձությունները ՀՀԿ-ական Սամվել Առաքելյանն էր։ Փաշինյանի իշխանության գալուց հետո այս պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց հեղափոխական Արտակ Ցուցուլյանը, որի եղբայրը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն է՝ Կամո Ցուցուլյանը։

Արտակ Ցուցուլյանի մահից հետո ԵՊՀ Իջևանի տնօրենի ժամանակավոր պաշտանակատար է նշանակվել և մինչ օրս շարունակում է պաշտոնակատար մնալ Անուշավան Մակարյանը։

Վերջինս եղել է Սամվել Առաքելյանի, ապա Արտակ Ցուցուլյանի խորհրդականը։

Փաստացի՝ գործող իշխանությունները 6 տարի շարունակ չեն կարողացել հարմար թեկնածու ճարել, որպեսզի մրցույթի անվան տակ նրան նշանակեն այդ պաշտոնում։

Oragir.News-ը կապ հաստատեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ԺՊ Անուշավան Մակարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք խախտում չէ՞, որ 6 տարի շարունակ այդ պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել։

«Ես այս պաշտոնում եմ 2019 թվականի սեպտեմբերի 3-ից։ Մի անգամ մրցույթ հայտարարվել է՝ 2020 թվականին, բայց կորոնան խանգարեց։ Այդ մի մրցույթն է եղել, հետո հետաձգվել է, դե՝ կորոնայի պայմաններում չէր կարող լինել։ Հիմա նորից հայտարարվել է մրցույթ, մոտ 2 շաբաթ առաջ։

Ես չեմ տիրապետում նման տեղեկության, թե արդյոք մրցույթ հայտարարելու ժամկետները խախտվել են, թե ոչ։ Ինչքանով ես գիտեմ՝ հիմնադրամների վերաբերյալ այդ տեսակ սահմանափակումներ չկան, հակառակ դեպքում կանեին»։

Հարցին՝ առաջադրված թեկնածուներ կա՞ն այս պահի դությամբ, արդյոք դուք առաջադրվելո՞ւ եք, Անուշավան Մակարյանը պատասխանեց, որ ինքը դեռ մտածում է։

«Դեռ ժամկետը չի վերջացել, որ հասկանամ, տեսնեմ՝ ով է, ինչ է, ընդհանուր իրավիճակն ինչպիսին է։ Դեռ ժամանակ կա։ Մրցույթ հայտարարել-չհայտարարելու վերաբերյալ կարիք չեմ ունեցել հետաքրքրվելու; Ես ուղղակի աշխատել եմ, ասել եմ՝ երբ կգտնեք, որ հարմար է...։ Հասկանում եք՝ ես չեմ անում [մրցույթը], իմը հրամանով գործ անելն է, մասնաճյուղն ինչ-որ առումով՝ ղեկավարելը։ Դա մեր իրավասությունների շրջանակում չի եղել, այդ հարցը մեզ չի վերաբերվում»,- ասաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Նշենք, որ Անուշավան Մակարյանը կրթության ոլորտի բավականին լուրջ մասնագետ է՝ ֆիզիկոս։ Պարզապես՝ երևի նրա բախտը չի բերել, որ թիկունքին հեղափոխական քեռու տղա կամ այլ մեկը չի ունեցել, որպեսզի նշանակվի տնօրեն, դրա համար էլ մնացել է ԺՊ, մինչև իշխանությունը հարար թեկնածու ճարի։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը՝ քավոր-սանիկ, աներձագ, մորաքրոջ հարսներ, կնոջ ընկերուհիներ և այլն, չի բացառվում, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն ընտրեն հենց նման մեկին։ Պարզապես՝ այստեղ մի կարևոր խնդիր կա, պետք է տնօրենի թեկնածուն գիտական աստիճան ունենա։

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար նոյեմբերի 18-ին հայտարարել է բաց մրցույթ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur