Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:00 03-12-2024

Oragir.News-ի լրագրողի վրա հարձակված անձը Փաշինյանից հարյուրավոր միլիոնների արտոնություն է ստացել

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 30-ին, Oragir.News-ի լրագրող Նարեկ Խաչատրյանի վրա հարձակված, հեռախոսը խլած և սպառնալիքներ հնչեցրած անձը ամենայն հավանականությամբ հենց «Եվրոպլաստ 999» ընկերության սեփականատեր Մուշեղ Միրիջանյանն է։

Համենայն դեպս՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած տղամարդը ներկայանում էր որպես նշված տարածքի տեր, իսկ նրան որպես «Մուշեղ» են ներկայացրել։

Oragir.News-ը պարզեց, որ սույն ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի մայիսին՝ «թավշյա հեղափոխություն»-ից հետո։

Ավելին՝ լրագրողի վրա հարձակված և նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձնավորության ընկերությունը մի քանի անգամ ՀՀ կառավարության կողմից արտոնություն է ստացել։

Օրինակ՝ 2021 և 2022 թվականներին ազատվել է ներմուծման մաքսատուրքերից։ Միայն 2022 թվակաին այն գնահատվել էր 189 միլիոն դրամ։

Նախորդ տարի՝ 2023 թվականի օգոտոսին էլ Կառավարության կողմից օժանդակություն էր ստացել, ինչի շնորհիվ կարողացել էր տեղափոխվել սեփական արտադրական տարածք և ազատվել տարածքի վարձավճարից, որը կազմել է ամսական 3 միլիոն դրամ։

Հիմնադրման պահին ըկերության 60% բաժնեմասը, որպես մասնակից, գրանցված է եղել Մարինե Մուշեղի Միրիջանյանի անունով, իսկ 40%-ը՝ Սամվել Ռաֆիկի Մանասարյանի։

Սույն ընկերության կանոնադրային կապիտալը 2018 թվականին կազմել է 50․000 դրամ։

2019 թվականին այն դարձելէ 218․692․500 դրամ։

2020-ին՝ 322․487․500 դրամ։ 2024-ի օգոստոսի դրությամբ այս թիվը պահպանվել է։



Ընկերության գործադիր մարմի ղեկավարներն են՝ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտած անձնավորությունը՝ Մուշեղ Մերուժանի Միրիջանյանը և Ռաֆայել Սամվելի Մանասարյանը։

Նշենք, որ նախորդ ամիս՝ նոյեմբերի 6-ին, ընկերության նկատմամբ արգելանք է կիրառվել։

«Վարույթ՝ 12748029, հարուցման (վերսկսման) ամսաթիվ՝ 04 նոյեմբեր 2024թ․։ Կատ․ թերթ՝ 12748029, տրված՝ 01 նոյեմբերի 2024թ․։ Պահանջ՝ «Եվրոպլաստ 999» ՍՊ ընկերությունից հօգուտ «Բրայթ Ինդասթրի» ՍՊ ընկերության բռնագանձել 140․601 դրամ և տոկոսներ, ՀԿԱԾ կենտրոն, Նորք-Մարաշ ևԷրեբունի-Նուբարաշեն բաժին»։

Նոյեմբերի 6-ին արգելանքը հանվել է։

Հաշվի առնելով, որ այս ընկերությունը հիմնադրվել է ՀՀ-ում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո և մի քանի անգամ հարյուրավոր միլիոնների արտոնություն է ստացել Կառավարության կողմից, չի բացառվում, որ սույն անձը մտերիմ հարաբերությունների մեջ է գործող իշխանությունների հետ և իրեն արտոնյալ է համարում, ինչն էլ լրագրողի հանդեպ նման վարքագիծ դրսևորելու և անպատիժ մնալու առիթ է հանդիսացել։

Նշենք, որ Oragir.News-ը կատարվածի վերաբերյալ ահազանգել է ՆԳՆ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է քննություն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ