Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:05 02-12-2024

«Մուրացանի» հոսպիտալում բժիշկը հանել է օրգաններս․ այս երկրում գերու կարգավիճակ ունեմ․ նախկին զինծառայող

Խաղաղապահ զորամասի նախկին զինծառայող, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 36-ամյա Դավիթ Հակոբյանը 2011թ․-ից պայքարում է իր կյանքի և առողջության համար։

Oragir.News-ի հետ զրույցում նախկին զինծառայողը պատմեց, որ իրեն անընդհատ խաբել են՝ ասելով, որ փոքր ժամանակ է հարկավոր՝ վիզայի հարցը լուծելու համար, որ կարողանա գնալ Գերմանիա՝ բուժում ստանալու։

Սակայն ըստ նրա՝ դրանք միայն խոստումներ են եղել։

Դավիթ Հակոբյանը պնդում է՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալում, բժիշկ Թունյան Գագիկն իր օրգանները հանել է, ապա կեղծել ամեն բան։

Դավիթը նշում է երկու վիրահատության է ենթարկվել, երկրորդը իր պնդմամբ՝ արվել է առաջին վիրահատության սխալները ուղղելու համար։

«Ինձ տարել են հոսպիտալ, որտեղ թողել են այդ վիճակով 25 ժամ։ Ինձ երկու անգամ վիրահատել են։ Իրենց նպատակն է ինձ սպանել։ Այսօր այս բոլոր մարդկանց պատճառով ձախակողմյան հատվածս պարալիզացվել է։ Իրենց վիրահատություններից հետո կարճ ժամանակում երկու նարկոզի հետևանքով գլխիս մեջ ինչ-որ գոյացություն է առաջացել։ 2011թ․-ին են այս մարդիկ ինձ վիրահատել, բայց դրա մասին ոչինչ չկա, կեղծել են ու դարձրել 2013 թվական։ Ես ինչ ասում եմ, թղթերով եմ ասում։ Ես գտնվել եմ կոմայի մեջ, սակայն իմ անունից թուղթ են գրել, որ ես բժշկի դեմ բողոք չունեմ»,- ասաց նա։

Նախկին զինծառայողի շեշտում է՝ նախկին բոլոր նախարարները գոնե իր հետ հանդիպել են, սակայն ներկայիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երբեք չի հանդիպել իր հետ և չի պատասխանել իր դիմումներին։

«Սուրեն Պապիկյանին շատ դիմումներ եմ գրել, բայց երբեք չի պատասխանել կամ ընդունել ինձ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան