Ներքին 1 տարի առաջ - 18:14 30-11-2024

Գյուղացին չի գալիս, քաղաքացին ի՞նչ առնի. Մալաթիայի շուկան այսօր

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Oragir.News-ը այցելեց Մալաթիայի շուկա՝ ծանոթանալու շուկայի պայմաններին, վաճառվող ապրանքներին, գներին և վաճառողների առօրյային։

Oragir.News-ի հետ զրույցում վաճառողները նշեցին, որ երբեմն սաստիկ ցուրտ է լինում, և այդ պայմաններում աշխատելը շատ դժվար է, բայց դե դա էլ իրենց ապրուստի միջոցն է, և առանց զոհողությունների՝ հիմա գումար աշխատելը դժվար է.

«Ոչ մի առևտուր չի լինում, առևտուրը մեռել է, գալիս, մրսում, սառում, մրմռում, գնում ենք։ Գյուղացին չի գալիս, քաղաքացին ի՞նչ պետք է առնի։ Մի 2 բերք ունեն գյուղացիները, դա էլ սպասում են՝ Նոր տարվան բերեն։ Ո՛չ գյուղացին առևտուր ունի, ո՛չ քաղաքացին, քարշ գալով ապրում ենք»,- ասաց Մալաթիայի շուկայի վաճառողներից մեկը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը Նոր տարվան ընդառաջիր ընթերցողներից շատերի խնդրանքով այցելել էր նաև թիվ 2 շուկա՝ տեղում ապրանքներին և գներին ծանոթանալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան