Ներքին 1 տարի առաջ - 11:51 29-11-2024

Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու վնասել «Toyota»-ն. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղում բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը, ինչից առաջացել է գազի արտահոսք:

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել կոտրված գազասյուներն ու գազախողովակները նորով փոխարինելու համար:

Պարեկները պարզել են, որ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, բեռնատարն էլ «Foton» մակնիշի է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն խողովակի մի մասը պոկվել և վնասել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի և սեփականատիրոջ, ինչպես նաև բեռնատարի վարորդի ինքնությունը պարեկները պարզում են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում