Ներքին 1 տարի առաջ - 17:45 23-11-2024

Արևմտյան Ադրբեջանը հորինվածք է, որով ճնշում են իրեն, ինքն էլ ճնշվում է․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինչ հասկացա Փաշինյանի երեկվա հարցազրույցից (ողջ 1 ժամ 36 րոպեանոց զրույցն այս հինգ կետերի շուրջ էր, եթե ինչ որ բան բաց եմ թողել՝ ավելացրեք)․

1․ Պաշտոնյաները, որոնց գործից ազատել է, պարզվում է, շատ լավ են աշխատել։ Այնքան լավ, որ ազատելու պատճառ չի ունեցել։ Չկան պատճառներ, բայց նրանք, այնուամենայնիվ, չեն աշխատում։ Չեն աշխատում ոչ թե այն պատճառով, որ ինքն է նրանց հանել գործից, այլ նրանք հարգել են դիմում գրելու իր խնդրանքն ու ազատման դիմում են գրել։ Կարող էին խնդրանքը չհարգել, դիմում չգրել ու մնալ։

2․ Վեց տարի առաջ տված խոստումը, որ կրճատելու է ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ հիմա է իրականացնել խոստանում։ Դաժան կրճատում է լինելու՝ մի 80-90 տոկոս։ Առջեւում ընտրություններ են, իսկ թեման ականջահաճո է, կարող է եւ կրճատել։ Արդյունքում՝ կունենանք մեկ կատարված խոստում ու բազմաթիվ ծառայողներ՝ առանց ծառայողական ավտոմեքենաների։

3․ Խոստումը, որ իշխանության գալուց հետո հանելու է արագաչափերը, չի կատարում, որովհետեւ մարդիկ խնդրում են չհանել դրանք։ Ավելին՝ ավելացնել են պահանջում։ Քանի որ բնակչության մի հսկայական հատված արագաչափերին կողմ է, մեկ այլ հատված էլ դեմ, ապա հարցը պետք է լուծել հանրաքվեով։ Առաջակում է այս հարցով հանրաքվե կազմակերպել։

4․ Նույնացնում է Արեւմտյան Հայաստանն ու Արեւմտյան Ադրբեջանը։ Չգիտի կամ չի ցանկանում իմանալ, որ Արեւմտյան Հայաստանը աշխարհագրական տերմին է, պատմականորեն ընդունված, շրջանառված, արձանագրված ու նշված բոլոր ժամանակների քարտեզներում, ապա Քեմալական Թուրքիայի ջանքերով շրջանառությունից արհեստականորեն դուրս մղված, իսկ Արեւմտյան Ադրբեջանը (եթե խոսքը իրական՝ Իրանական Ադրբեջանի մասին չէ) հորինվածք է, որով հաջողությամբ ճնշում են իրեն, ինքն էլ ճնշվում է։

5․ Անկախության Հռչակագրի վերաբերյալ խոսքում, որ այն իր մեջ պարունակում է պնդում, որը մեր որոշ հարեւաններ կարող են սուր ընկալել ու հակադրվել՝ պարունակում են ճշմարտության տարրեր, բայց քանի որ միտքը ճիշտ ձեւակերպել ու ճիշտ արտահայտել չի կարողանում՝ հակազդեցություն է առաջացնում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի