Արտաքին 1 տարի առաջ - 14:53 22-11-2024

Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին շրջանում մենք շատ ենք խոսում այն մասին, որ, Աստված տա, որ երրորդ համաշխարհային պատերազմը չսկսվի, որ մենք հենց այս սարսափելի իրադարձության նախաշեմին ենք, բայց, փառք Աստծո, մարդկությունը դեռ մի կերպ ձգձգում է և դեռ չի ընկղմվել այս երրորդ համաշխարհային պատերազմի մեջ», - ասել է Լուկաշենկոն հումանիտար մի շարք համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Միաժամանակ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ տևական ժամանակ է, ինչ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում։

«Այն, որ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում, դա միանշանակ է», - ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ տեղեկատվությունը կառավարում է աշխարհը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից