Արտաքին 1 տարի առաջ - 22:11 19-11-2024

Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հնդկաստան, Մոսկվան և Նյու Դելին կսկսեն ուղևորության նախապատրաստական ​​աշխատանքները։ Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ դրա մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է News.am-ը։

«Հուսով եմ, որ շուտով կորոշենք նրա այցի ճշգրիտ ժամկետները։ Մեր առաջնորդները փոխանակվում են այցերով»,- ըստ հնդկական ANI գործակալության՝ նշել է Պեսկովը:

«Իհարկե, վարչապետ (հնդիկ Նարենդրա) Մոդիի երկու այցից հետո Ռուսաստան, մենք այժմ նախանշում ենք նախագահ Պուտինի այցը Հնդկաստան, ուստի անհամբեր սպասում ենք դրան»,-հավելել է նա՝ Ռուսաստանի ղեկավարի այցի ժամկետների մասին մանրամասներ չհայտնելով:

Պեսկովը հայտնել է, որ կսկսվեն այցի նախապատրաստական ​​աշխատանքները, որին Մոսկվան մեծ նշանակություն է տալիս։

Հնդկաստանի վարչապետը հուլիսին երկօրյա այցով եղել է Մոսկվա, որի ընթացքում անցկացվել է ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովը։ Հոկտեմբերին Մոդին այցելեց Կազան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում