Ներքին 1 տարի առաջ - 10:55 18-11-2024

Պեմզաշեն-Արթիկ ճանապարհին բախվել են «Opel»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. 17-ամյա վարորդը տեղում մահացել է. կա 4 վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 51-ամյա Արտյոմ Գասպարյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի և 17-ամյա Ալեքսան Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ալեքսան Հ.-ն տեղում մահացել է, իսկ Ա. Գասպարյանը, վերջինիսի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Զոհրաբ Սարգսյանը, 40-ամյա Ռուբեն Շամոյանը, և «Opel»-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Սարգիս Նազարեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Արթիկի, մյուս մասը՝ Գյումրու բժշկական կենտրոններ:

Բախման հետևանքով «Opel»-ը մասնատվել է, մի մասը՝ գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ մի մասն էլ հայտնաբերվել է երթ գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում:

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում