Արտաքին 1 տարի առաջ - 17:14 17-11-2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը  թիրախավորել են Բեյրութի հարավային արվարձանը

Իսրայելի զինված ուժերը նոյեմբերի 17-ին արդեն չորրորդ անգամ թիրախավորել են Բեյրութի հարավային արվարձանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ, մասնավորապես, հարվածներ են հասցվել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Ալ Ջամուսի խիտ բնակեցված Ալ Քայեմ շրջանին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ իսրայելական կողմն անօդաչու թռչող սարքի միջոցով նախազգուշական գրոհ է իրականացրել Բեյրութի հարավային արվարձաններում։

Նշվում է, որ նախազգուշական հայտարարությունից հետո, որով բնակիչներին կոչ էր արվել տարհանվել իրենց տներից, իսրայելական ռազմական ինքնաթիռը թիրախավորել է Դահիե արվարձանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում