Ներքին 1 տարի առաջ - 15:15 15-11-2024

Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը

Նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Նիստին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը, ինչպես նաև տեսակապով՝ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Լինևիչը, Ղրղզստանի գյուղատնտեսության նախարար Բակիթ Տորոբաևը, Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Երմեկ Կենժեխանուլին։ Նիստին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Նարեկ Հովակիմյանը։

Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացմանն ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսության պետական աջակցության հեռանկարային ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների կանխատեսումների համակարգի բարելավմանը, ԵԱՏՄ-ում մինչև 2030 թ․ տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին Հռչակագրի դրույթների իրականացմանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի ճանաչման կարգի մասին համաձայնագրի համաձայնեցմանը։

Նիստին նախորդել է նախարարներ Գևորգ Պապոյանի և Օքսանա Լուտի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը