Սպորտ 1 տարի առաջ - 23:14 14-11-2024

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի որակավորման փուլի նախավերջին տուրում հյուրընկալեց Ֆարերյան կղզիների ընտրանուն` տարվա վերջին տնային խաղն անցկացնելով Հանրապետական մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին Հայաստանի ընտրանին մի քանի վտանգավոր պահեր ուներ, սակայն չիրացրեց այն: Անկյունայինի խաղարկումից հետո կարող էր աչքի ընկնել Նաիր Տիկնիզյանը:

Ֆարերյան կղզիների հավաքականը նույնպես չէր կենտրոնացել միայն պաշտպանության վրա: Նրանք նաև արագ հակագրոհում էին:

Հանդիպման 33-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Դավիդսենը:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը տիրել էր նախաձեռնությանը: Վիճակագրությամբ էլ Հայաստանի ազգային ընտրանին բացահայտ առավելություն ուներ, սակայն այն գոլի վերածել չէր հաջողվում: Ֆարերյան կղզիների թիմը հստակ էր գործում պաշտպանությունում:

Հայաստան-Ֆարերյան կղզիներ`0:1: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականը կրեց երրորդ պարտությունը:

Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 17-ին արտագնա խաղում կմրցի Լատվիայի հավաքականի հետ: Այս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում