Ներքին 1 տարի առաջ - 20:07 14-11-2024

Հարուստներին՝ շատ, չունևորներին՝ քիչ․ Sky Tour-ը փոխհատուցել է ընտրողաբար

Երկու շաբաթ առաջ ուկրաինական «SkyUp Airlines» ավիաընկերության Երևան-Շարմ էլ Շեյխ ուղղությամբ ավիաչվերթը հետաձգվել էր գրեթե 24 ժամով:

Ըստ օդանավակայանի վարկածի՝ հետաձգման պատճառը օդաչուի հոգնած լինելն է: Օդաչուն թռիչքից առաջ քնել է:

Oragir.News-ի ընթերցողներից ահազանգում են, որ Sky Tour ընկերությունը նույն ավիաչվերթի ուղևորներին տարբեր չափի փոխհատուցումներ է տվել։ Փոխհատուցման չափը կախված է եղել Շարմ Էլ Շեյխում ամրագրված հյուրանոցի օրավարձից․ որքան թանկ է հյուրանոցի օրավարձը, այնքան մեծ է դրամային փոխհատուցումը։

Oragir.News-ը կապ հաստատեց Sky Tour ընկերություն պարզելու, թե ինչ գործ ունի SkyUp Airlines-ն ուղևորի ամրագրված հյուրանոցի օրավարձի հետ:

«Փոխհատուցումները սահմանվել են հյուրանոցի առաջին գիշերվա համար՝ դրան համապատասխան գումարի չափով։ Փոխհատուցման տեսակն այդպես է որոշվել։ Հաշվի առնելով, որ ուղևորի թռիչքն ամեն դեպքում կատարվել է, իր ժամանակը հարգելով՝ փոխհատուցել ենք հյուրանոցի առաջին գիշերվա համար։ Որպես ի՞նչ ֆիքսված գումարի չափով փոխհատուցենք, եթե ամեն ուղևոր վճարել է տարբեր գումարներ։ Նորմալ է, որ ահազանգում են։ Մարդ կա՝ գոհ է, մարդ կա՝ դժգոհ է»,-ասաց ընկերության աշխատակիցը։

Հարցին, թե ինչպես են փոխհատուցում տալու այն ուղևորներրին, որոնք բարեկամի տանն են մնում կամ անվճար գիշերելու տարբերակ են գտնում, ավիաընկերությունից պատասխանեցին․

«Մեզ մոտ այդպես չի լինում։ Մենք ճշտել ենք բոլորից։ Չի եղել մեկն, ով իր բարեկամի տանն է գիշերել, եթե լիներ՝ արդեն կսահմանվեր այդ դեպքի համար նախատեսված փոխհատուցում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը