Ներքին 1 տարի առաջ - 16:25 14-11-2024

Այդտեղ տեսադաշտի խնդիր կա. մեքենայով անցնելիս գնացքը չի նկատել․ Կոտայքի մարզում մեքենան բախվել է գնացքին

Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Վաչագան Մելքոնյանը, ով իր վարած «Nissan XTrail» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր բեռնատար գնացքին, այս պահին լավ է և գտնվում է բժիշկների վերահսկողություն տակ: Oragir.News-ին այս մասին հայտնեց Կոտայքի մարզի ՝ Հրազդան համայնքի Քաղսի գյուղի վարչական ղեկավար Գևորգ Գրիգորյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ տղամարդը չի նկատել գնացքը․ «Այդ հատվածը առաջին թաղամաս գնացող ճանապարհն է, որը հատվում է երկաթգծի հետ։ Հայելիներ կան դրված, բայց այն պահպանվող գծանց է։ Այդ
հատվածում տեսադաշտի խնդիր կա, մեքենայով անցնելիս գնացքը չի նկատել։ ՓառքԱստծո, դժբախտություն տեղի չի ունեցել, հիվանդանոցից նոր եմ եկել, ամեն ինչ նորմալ էր։ Մնացել է՝ գնացքը հանեն և ճանապարհը բացեն»։

Գևորգ Գրիգորյանը նշեց նաև, որ գնացքը անցնելիս միշտ ազդանշան է տալիս և դանդաղեցնում ընթացքը, սակայն սա առաջին դեպքը չէ, որ նման բան է տեղի ունենում այդ հատվածում վարորդի անզգուշության պատճառով։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին,բեռնատար գնացքի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Քաղսի գյուղի 1-ին թաղամասում՝ երկաթուղային գծանցումի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Վաչագան Մելքոնյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար գնացքը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան