Ներքին 1 տարի առաջ - 11:30 14-11-2024

Մահացած զինվորի մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետ

ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում երեկ՝ նոյեմբերի 13-ին, մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանը Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյան գյուղից էր, ընտանիքի միակ որդին։

Աբովյանի վարչական ղեկավար Ավետիք Հարությունյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Նարեկը երեխաներից մեծն էր, իրենից փոքր 3 քույր ունի։

«Շատ լավ, ակտիվ տղա էր։ Մոտ 8 ամիս առաջ էր մեկնել ծառայության, կոնկրետ չգիտեմ՝ որտեղ էր ծառայում, բայց դեպքը տեղի է ունեցել Իջևանի կարգապահական գումարտակում։ Մանրամասներից շատ տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ հիմա Երևանում է՝ մորգում, հարազատներից էլ են մարդ հրավիրել, որ հերձելուց ներկա լինեն, երեկ էլ են գնացել, դին տեսել են, որ մարմնի վրա ոչ մի հետք չկա, բացի վզի հատվածից»,- ասաց Աբովյան գյուղի վարչական ղեկավարը։

Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողին հայտնաբերել են կախված վիճակում։ Համայնքապետի փոխանցած տեղեկությունն էլ, որ վզի հատվածում են միայն հետքեր եղել, հենց այդ մասին է վկայում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում ՌՈ Իջևանի կարգապահական գումարտակում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Գրիգորյանի դին։

ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով քննություն է ընթանում։

Ուշագրավ է, որ վերջին շրջանում բանակում մահվան դեպքերը շատացել են, դրանք հիմնականում որակվում են որպես ինքնասպանություն։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր