Ներքին 3 տարի առաջ - 11:44 02-09-2023

Իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա․ Սոթքի գյուղապետ

«Սոթքում իրավիճակը հանգիստ է, գյուղացիներն իրենց գործերով են զբաղված»,- այս մասին այսօր Oragir.News-հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Ճշտող հարցին արդյո՞ք գիշերը և վաղ առավոտյան կրակոցի ձայներ լսվել են, թե ոչ, Խաչատրյանը պատասխանեց․ «Նման հարցերի համար խնդրում եմ զանգահարեք Պաշտպանության նախարարություն։ Ես կարող եմ միայն ասել, որ գյուղում խուճապ չկա»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, հակառակորդը ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են՝

Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր