Ներքին 1 տարի առաջ - 17:40 13-11-2024

Երվանդաշատի փոխարեն կրթահամալիրը կկառուցվի Հայկավանում

Արմավիրի մարզի Բագարան գյուղում տեղի ունեցած դասադուլներից և բողոքի ակցիաներից հետո ՀՀ կառավարությունը որոշել է Բագարանի հարևան Երվանդաշատ գյուղում կրթահամալիրի կառուցումը չեղարկել և այն կառուցել այլ վայրում։

ԿԳՄՍՆ-ից Oragir.News-ի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են, որ կրթահամալիրը կառուցվելու է Հայկավան գյուղում։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 07.11.2024 թվականի N 1772-Ն որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի գյուղ Երվանդաշատի կրթահամալիրի կառուցումը փոխարինվել է ՀՀ Արմավիրի մարզի գյուղ Հայկավանի կրթահամալիրի կառուցմամբ»,- նշված է ԿԳՄՍՆ-ի պատասխանում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին Արմավիրի մարզի Բագարան դպրոցի աշակերտները դասադուլ էին իրականացնում, պահանջում էին, որպեսզի իրենց դպրոցը չփակվի, նրանք դեմ էին հարևան Երվանդաշատ գյուղում դասի գնալուն։


Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր